Պետերբուրգի մեծ նավահանգիստը դադարեցրել է պայթյունավտանգ ամիակային սելիտրայի հետ աշխատանքը անօդաչուների գրոհների ֆոնին։ Այս մասին գրել է «Կոմերսանտը»՝ հղում կատարելով աղբյուրներին։ Նրանցից մեկը պատմել է, որ իշխանությունները զգուշանում են հնարավոր դիվերսիայից, որը կարող է «կործանարար հետեւանքներ ունենալ»։

Նավահանգիստը տարեկան ընդունում եւ ուղարկում է մոտ 3 մլն տոննա սելիտրա։ Պարբերականի զրուցակիցները նշել են, որ արտադրողները փնտրում են արտահանման այլ տարբերակներ։ Առավել հարմար տարբերակը կարող է դառնալ Ուստ-Լուգի տերմինալը։ Բայց դրա համար հարկավոր է արդիականացնել տերմինալը։

Սպասվում է, որ սելիտրայի պահանջարկը կավելանա ցանքսի ժամանակ, նշել են թերթի աղբյուրները։

Ամիակային սելիտրան ոչ օրգանական քիմիական նյութ է, որը հաճախ օգտագործում են որպես պարարտանյութ գյուղատնտեսությունում։ Մինչեւ 170 աստիճան ջերմության բարձրացման դեպքում սկսվում է  քայքայման պրոցեսը, եւ ամիակային սելիտրայի բռնկման դեպքում պայթյունը կարող է ունենալ կործանարար ուժ։