Ֆրանսիացի օրենսդիրները հինգշաբթի քննարկել են մազերի հյուսվածքի, երկարության, գույնի կամ սանրվածքի խտրականությունն արգելող օրինագիծը:

Ըստ Associated Press-ի՝ նախագծի հեղինակները հույս ունեն, որ օրինագիծը աջակցություն կլինի սևամորթների և այլ մարդկանց համար, ովքեր թշնամանքի են բախվել մազերի պատճառով։

Օրինագծի հեղինակը պատգամավոր Օլիվյե Սերվան է: Նա նշել է, որ եթե օրինագիծն ընդունվի, Ֆրանսիան կդառնա աշխարհում առաջին երկիրը, որն ազգային մակարդակով կճանաչի մազերի խտրականության փաստը:

Փաստաթուղթն առաջարկում է փոփոխություններ կատարել աշխատանքային և քրեական օրենսգրքերում արդեն իսկ գործող հակախտրական միջոցառումներում՝ բացահայտորեն արգելելով խտրականությունը գզգզված, գանգուր մազերով ոչ պրոֆեսիոնալ ընկալվող սանրվածքներով, ինչպես նաև ճաղատ մարդկանց նկատմամբ: