Մարտի 29-ին ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ:

Ինչպես NEWS.am-ին հայտնում են ՀՀ ՊՆ-ից, քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրի ընթացքին վերաբերող մի շարք հարցեր:

Նախարարը պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին տվել է մի շարք հանձնարարականներ: