Հոնկոնգի Առողջապահության նախարարությանն առնթեր Առողջապահության պաշտպանության կենտրոնն արձանագրել է կապիկի հերպեսի վիրուսով մարդու վարակման առաջին դեպքը: Դրա մասին  ապրիլի 3-ին հայտնել  է տեղի վարչակազմի լրատվական ցանցի մամուլի ծառայությունը։

Խոսքը վերաբերում է 37-ամյա մի տղամարդու, որի վրա փետրվարի վերջին Ցզինշանի զբոսայգում վայրի կապիկ էր հարձակվել։ Նրան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են Յան Չայ հիվանդանոց, որտեղ բուժվում է վերակենդանացման բաժանմունքում։ Հիվանդից ողնուղեղային հեղուկի նմուշ է վերցվել. թեստը ցույց է տվել վիրուսի առկայություն:

Հոնկոնգի առողջության պաշտպանության կենտրոնը նշել է, որ վարակված անձը կարող է ունենալ գրիպի նման ախտանիշներ, որոնք հաճախ հանգեցնում են կենտրոնական նյարդային համակարգի վարակի: Սակայն նշվում է, վիրուսի փոխանցումը մարդուց մարդուն շատ հազվադեպ է։

Բնակիչներին հորդորել են հեռու մնալ վայրի կապիկներից, նրանց պատճառած վերքերը լվանալ հոսող ջրով և անհապաղ դիմել բժշկի։