Սկսվել է արևի առաջին ամբողջական խավարումը, որը կարելի է դիտել Հյուսիսային Ամերիկայում՝ Մեքսիկայում, ԱՄՆ-ում և Կանադայում։

Հազարավոր մարդիկ հավաքվել են Հյուսիսային Ամերիկայում՝ դիտելու համար Արեգակի ամբողջական խավարումը։

Ըստ BBC-իի՝ արևի խավարումն առաջինը տեսել են տեղի բնակիչներն ու զբոսաշրջիկները մեքսիկական Մասաթլան առողջարանում՝ Մոսկվայի ժամանակով 19:00-ին: Այնուհետև խավարումը կտեղափոխվի Միացյալ Նահանգներ և կավարտվի Կանադայում:

Լուսինն ամբողջությամբ կծածկի Արեգակը, իսկ երկինքը կմթնի չորս րոպեով։

Արեգակի ամբողջական խավարումները տեղի են ունենում պարբերաբար, բայց ոչ հաճախ. հաջորդը տեղի կունենա միայն 2026 թվականին և տեսանելի կլինի հիմնականում Ատլանտյան օվկիանոսում։