Հայազգի երաժիշտներ Արտո Թունջբոյաջյանը եւ Արա Դինքջյանը նոյեմբերի 13-ին Նյու Յորքում բարեգործական համերգով են հանդես եկել։
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ համերգին մասնակցել է նաեւ թուրքական «Քարդեշ թյուրքուլեր» երաժշտախումբը։ Համերգի ժամանակ հնչել են հայերենով, քրդերենով, թուրքերենով եւ արաբերենով ստեղծագործություններ։
Համերգից ստացված հասույթը կփոխանցվի հոկտեմբերի 23-ին Վանում տեղի ունեցած երկրաշարժից տուժածներին




























