Քիչ առաջ հրդեհ է բռնկվել Մալաթիա տոնավաճառում։

Ներքին գործերի նախարարության լրատվական ծառայությունից հայտնեցին NEWS.am-ին, որ հրդեհը բռնկվել է 12։38-ին, դեպքի վայր է մեկնել փրկարար ծառայության 6 մարտական հաշվարկ. այրվում է 3 տաղավար։

Հրդեհի պատճառների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։