Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 13 տարվա մեջ առաջին պաշտոնական այցով ժամանել է Իրաք։ Այս պատմական այցի ընթացքում առաջին հերթին կքննարկվեն անվտանգության, առևտրային հարաբերությունների և ջրային ռեսուրսների հարցերը։
Պաշտոնական այցով Իրաք ժամանած Էրդողանին Բաղդադի միջազգային օդանավակայանում հանդիսավոր կերպով դիմավորել է վարչապետ Մուհամեդ Շիա ալ Սուդանին։
Էրդողանը հանդիպումներ կունենա երկրի նախագահի և վարչապետի հետ՝ երկկողմ հարաբերությունները քննարկելու և կարևոր պայմանագրեր ստորագրելու համար, հայտնում է TRT-ն։




























