Սրբադասված մեր մեծերի՝ հայրերի, մայրերի հիշատակի առաջ խոնարհվելու օրն է այսօր: Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասաց մաեստրո Տիգրան Մանսուրյանը։

«Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ ծաղկեփունջը մի ձեռքին, թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, որովհետև ո՛չ ծնող տեսավ, ո՛չ էլ գերեզմանը»,-ասաց նա։  Հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի Թուրքիայի նախագահ Էրդողանի «ժամանակն է անհիմն հիշողություններից ազատվելու»  խոսքերը՝ Մանսուրյանը պատասխանեց․ «Ես ի՞նչ իմանամ՝ ինչ է ուզում էդ մարդը, ինչու է այդպես ասում: Չէի ուզենա նրա հետ կապված որևէ խոսք կիսել»։