Նոյեմբերի 9-ին Ինդոնեզիայի կենտրոնական հատվածում 6.7 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժի արդյունքում շուրջ 40 մարդ վնասվածքներ են ստացել,- հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

«Մայակ» ռադիոկայանն, իր հերթին, հաղորդում է երկու զոհի եւ տասնյակ վիրավորների մասին։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է օվկիանոսի հատակին՝ 18կմ խորության վրա, Սումբավա կղզուց հյուսիս-արեւմուտք։ Ցունամիի վտանգ չկա։