Անկարան չպետք է Երեւանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը շաղկապի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ: Նման դիրքորոշումը հակամարտության կարգավորման համար հավելյալ դժվարություններ կստեղծի: Այդ մասին ճապոնական «Յոմիուրի» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: «Արդեն գոյություն ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ձեւաչափ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի միջնորդությամբ, եւ դա արդյունքներ է տալիս»,- նկատել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը եւ հավելել, որ եթե Թուրքիան շաղկապի երկկողմ հարաբերությունները, «դա միայն վնաս կհասցնի»:
Նալբանդյանը հիշեցրել է, որ "Անկարան եւ Երեւանը պայմանավորվել են առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել: «Սակայն մենք մտադիր շարունակել հասնել 1915թ. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչմանը»,- ասել է Նալբանդյանը:



























