Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ երթը Իջևանն անցել է։ Ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք։ Նշենք, որ մեքնենաների վարորդները ազդանշաններով են ողջունում երթի մասնակիցներին:

Նշենք, որ քայլերթը մեկնարկել է այսօր Կիրանց գյուղից:

Քայլերթին է մասնակցում նաեւ «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության առաջնորդ Սուրեն Պետրոսյանը եւ ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, Արթուր Սարգսյանը:

Բագրատ Սրբազանը ավելի վաղ հայտարարել էր, որ շարժումը մայիսի 9-ի կեսօրին կհասնի Երեւան եւ կոնկրետ պահանջներ կներկայացնի իշխանությանը:

Նրանց պահանջն է դադարեցնել իշխանություններ որդեգրած զիջողական քաղաքականությունը եւ միակողմանի զիջումներին վերջ դնել: