Այսօր ԲՏԱ ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտյոմ Մեհրաբյանի հետ այցելել եմ «Գալակտիկա» ընկերություն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում   գրել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը եւ լուսանկարներ հրապարակել:

438302958_1013803473442439_2022473975441734425_n.jpg (258 KB)

Տնօրեն Արա Միրզոյանի ուղեկցությամբ շրջայց ենք կատարել տարածքում, ծանոթացել ՓԲԸ-ի գործունեությանը, առկա խնդիրներին։ Իմ խոսքում նշել եմ, որ մտադիր ենք ջանքեր ներդնել ոչ միայն այդ խնդիրները լուծելու, այլև, առհասարակ, զարգացման նոր ծրագրերի միջոցով բարձրացնել ընկերության արդյունաբերական արտադրության կարողությունները։

07072e82ffd8b916dcaf74690c0a3256_M (1) (1) (1).jpg (44 KB)

Հանդիպել եմ նաև նույն տարածքում գործունեություն իրականացնող այլ ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչների հետ, խոսել իրականացվող աշխատանքների մասին, ծանոթացել նրանց կողմից մշակված արտադրանքներին և արտադրական գործընթացներին, լսել բարձրացված խնդիրներն ու մտահոգությունները:

Հավելեմ, որ վերջին շրջանում այցեր եմ կատարել նաև «Գառնի լեռ», «Արսենալ», IDS ռազմարդյունաբերական ընկերություններ: