ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ դիմելով Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։

«Քո Տեր Աստծո անունը զուր տեղը չպիտի արտասանես, որովհետև Տերը արդար չի համարում նրան, ով իր անունը զուր տեղն է արտասանում  - 3-րդ պատվիրան:

Այս շարժումն ուղղորդված է Աստծո կողմից - ընդդիմադիր երթի ելած Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան

Հարգարժան Սրբազան հայրը չի նզովի նվաստիս, եթե որդիաբար արձանագրեմ, որ Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ, մեղմ ասած»,- գրել է նա: