TikTok-ը և նրա չինական մայր ընկերությունը՝ ByteDance-ը, դատի են տվել ԱՄՆ-ին՝ փորձելով վիճարկել օրենքը, որն արգելում է հանրաճանաչ հավելվածը, եթե այն ինը ամսվա ընթացքում չվաճառվի այլ ընկերության, գրում է Ամերիկայի ձայնը։

ByteDance-ի պաշտոնյաները պնդում են, որ օրենքը, որը ստորագրել է Ջո Բայդենը որպես օտարերկրյա օգնության մեծ փաթեթի մաս, «ակնհայտորեն հակասահմանադրական է», և որ դրա հեղինակները փորձում են այն ներկայացնել որպես TikTok-ի սեփականության իրավունքները կարգավորող:

Գործարքն իրականացնելու համար ընկերությունը պետք է ստանա Չինաստանի իշխանությունների համաձայնությունը, որոնք արդեն կտրականապես դեմ են արտահայտվել ԱՄՆ-ում հավելվածի վաճառքին։ Ամերիկացի օրենսդիրները մտավախություն ունեն, որ Չինաստանի իշխանությունները կարող են ստիպել ByteDance-ին հանձնել ամերիկյան օգտատերերի տվյալները Պեկինին կամ ազդել հասարակական կարծիքի վրա՝ շահարկելով օգտատերերի հոսքերը լրացնող ալգորիթմը:

ByteDance-ի հայցը կարող է լինել երկարատև իրավական պայքարի սկիզբ Միացյալ Նահանգներում TikTok-ի ապագայի շուրջ: