Բելգորոդում հրթիռային սպառնալիքի ֆոնին ուժգին պայթյուններ են լսվում, հայտնում է РИА Новости-ն։

Բելգորոդում և Բելգորոդի մարզում ժամը 16.03-ին հրթիռային սպառնալիք է հայտարարվել։

Քաղաքում 10 րոպեի ընթացքում երկու անգամ միացրել են ազդանշանը։ Երկրորդ ազդանշանի ժամանակ ուժեղ պայթյուններ են լսվել Խարկովի լեռան շրջանում, հաղորդում է РИА Новости-ի թղթակիցը։