Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 7-ին հրամանագիր է ստորագրել Նիդեռլանդների Թագավորությունում Հայաստանի նոր դեսպան նշանակելու մասին:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նախագահի հրամանագրով Վիգեն Չիտեչյանն ազատվել է Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պարտականություններից:
Նախագահի նույն օրն ստորագրած մեկ այլ հրամանագրով` Բելգիայի Թագավորությունում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ավետ Ադոնցը, համատեղության կարգով, նշանակվել է Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ Բրյուսել):



























