Ուկրաինայի զինված ուժերի կամիկաձե անօդաչու թռչող սարքերը գրոհել են Նովայա Նաումովկա գյուղը։ Դրա մասին սոցիալական ցանցերում հայտնել է Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Գրոհի հետևանքով մեկ տղամարդ տեղում մահացել է։ Երկրորդ խաղաղ բնակիչը վիրավորվել է: Բժիշկները նրան անհրաժեշտ բժշկական օգնություն են ցուցաբերել»,- գրել է նահանգապետը։


























