Հայաստանում ԵՄ առաքելությունն ընդունել է Նիդերլանդների դեսպանի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին ասվում է X-ի միկրոբլոգում առաքելության հաղորդագրության մեջ։

«Մենք ուրախ ենք հյուրընկալելու դեսպան Յաապ Ֆրեդերիքսին և Նիդերլանդների դեսպանատան պատվիրակությանը EUMA-ում: Հյուրերը միացան Խաչիկ և Արենի գյուղերի պարեկությանը` ծանոթանալու առաքելության գործունեությանը, անվտանգության իրավիճակին և տեղում մարդկանց անվտանգության ասպեկտներին»,- ասվում է առաքելության հաղորդագրության մեջ: