Սա կարած գործ է․ ես խնդրում եմ, որ այս գործին անաչառ մոտենաք։ Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, դատարանում հայատարարեց գործարար Բարսեղ Բեգլարյանը՝ դիմելով դատավոր Վահե Միսակյանին։

«Ես խնդրում եմ, որ այս գործին անաչառ մոտենաք՝ ձեր խղճին համապատասխան։ Այն է՝ արդարացնել մեր նկատմամբ մեղադրանքը»,- նշեց նա։

Նշենք, որ այսօր դատարանում նախատեսվում է լսել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով ամբաստանյալների վերջին խոսքը։