Երեւանում հասարակական տրանսպորտն առավոտվանից բնականոն հունով աշխատում է: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին քաղաքապետարանից:

Հիշեցնենք, որ նախօրեին «Երեւան ավտոբուս» ՓԲԸ-ի աշխատակիցները եւ  վարորդները գործադուլ էին հայտարարել: Նրանք կեսօրից դադարեցրել էին աշխատանքը:

Վարորդները հայտարարել էին, որ ունեն մեկ պահանջ, այն է` վերականգնել աշխատանքի գլխավոր ճարտարագետին` Անդրանիկ Մանուկյանին: Նաեւ օրվա ընթացքում ստորագրահավաք էր սկսվել նորանշանակ տնօրենին` Սամվել Նազարյանին աշխատանքից հեռացնելու պահանջով:

Ըստ ակցիայի մասնակիցների գլխավոր ճարտարագետին անհիմն են ազատել: Ըստ վարոդների 15 տարի գլխավոր ճարտարագետ աշխատած Անդրանիկ Մանուկյանը շատ ջանք եւ ներդրում է ունեցել:

Երեկ վարորդների հետ հանդիպել է նաեւ քաղաքապետ։ Տիգրան Ավինյանը, նա խոստացել է առանձին հանդիպել եւ լսել Անդրանիկ Մանուկյանին: