Ճապոնական Ֆուկուսիմա քաղաքը երկրաշարժից, ցունամիից եւ ատոմակայանի վթարից հետո առաջին զբոսաշրջիկներին է հյուրընկալել:

Փորձնական ճանապարհորդությունը համարձակվել են կատարել Թայվանի 180 զբոսաշրջիկներ, որոնք մտադիր են հանգստանալ պրեֆեկտուրայի արեւմուտքում գտնվող լեռնային գեղեցիկ Այձու շրջանում: Նրանց ինքնաթիռն այսօր վայրէջք է կատարել Ֆուկուսիմայի միջազգային օդանավակայանում:

Հիշեցնենք, որ  «Ֆուկուսիմա» ԱԷԿ-ի վթարից հետո հսկայական տարածքներ աղտոտված էին ռադիոակտիվ տարրերով, բայց առողջության համար վտանգ են ներկայացնում միայն կայանին անմիջականորեն մոտ գտնվող տարածքները: Ամեն դեպքում, լեռնային զբոսաշրջության սիրահարների հոսքը Ֆուկուսիմա կտրուկ նվազել է:

Օդանավակայանը բնական աղետներից չի տուժել, բայց ավիահաղորդակցումը Սեուլի եւ Շանհայի հետ ընդհատվել էր. անցած ութ ամիսների ընթացքում այն ոչ մի միջազգային չվերթ չի ընդունել, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: http:

Ճապոնիայի իշխանությունները փորձում են ճապոնական եւ արտասահմանյան գովազդային ընկերությունների միջոցով վերականգնել պրեֆեկտուրայի իմիջը: