Իսպանիայի պաշտպանության նախարար Մարգարիտա Ռոբլեսն ասել է, որ պատերազմը Գազայում, «որն իսկական ցեղասպանություն է», չի կարելի անտեսել:
«Սա ոչ մեկի դեմ չէ, սա Իսրայելի պետության դեմ չէ, սա իսրայելցիների դեմ չէ, որոնք այն ժողովուրդն են, որին մենք հարգում ենք», - ասել է նա պետական TVE հեռուստաընկերությանը տված հարցազրույցում` մեկնաբանելով այս շաբաթվա սկզբին Պաղեստինը որպես ինքնիշխան պետություն ճանաչելու՝ Իսպանիայի որոշումը:
Նախարարը հավելել է, որ այս քայլն ուղղված է Գազայում բռնությանը վերջ տալուն։
Այս շաբաթվա սկզբին Իսպանիայի փոխվարչապետ Յոլանդա Դիասը նույնպես պատերազմն անվանեց ցեղասպանություն։
Իսպանիայի պաշտպանության նախարարը Գազայում Իսրայելի պատերազմն «իսկական ցեղասպանություն» է անվանել

Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն




























