Այսպես կոչված Բեռնի ակումբին պատկանող եվրոպական երկրները քաղաքական տարաձայնությունների պատճառով սահմանափակել են հետախուզական տեղեկատվության փոխանակումը այս ֆորումին մասնակցող Հունգարիայի հետ։ Այս մասին հայտնում է EUobserver պորտալը՝ հղում անելով հետախուզական ծառայությունների ներկայացուցիչներին։

«Հիասթափություն կա հետախուզության ավելի քիչ բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում, քանի որ արևմտյան դաշնակիցները մեզ հետ չեն կիսում տեղեկատվությունը այնքան, որքան նախկինում: Բայց որքան բարձր եք բարձրանում հիերարխիկ սանդուղքով, այնքան դա ավելի քիչ է անհանգստացնում որևէ մեկին», - պորտալին ասել են հունգարական հետախուզական համայնքը:

Իր հերթին, Բելգիայի հետախուզական ծառայությունների ներկայացուցիչն ասել է, որ Հունգարիայի փոխարեն, որը պետք է դառնար Բեռնի ակումբի ժամանակավոր նախագահը, այդ պարտականությունները կստանձնի Դանիան՝ չպատճառաբանելով այս որոշումը։

Բեռնի ակումբը ծառայում է որպես Եվրամիության 27 պետությունների, Նորվեգիայի և Շվեյցարիայի միջև կամավոր հիմունքներով հետախուզական տվյալների փոխանակման հարթակ: Այն ստեղծվել է 1971 թվականին և կենտրոնակայանը գտնվում է Շվեյցարիայի Բեռն քաղաքում։