Իսկական ամերիկյան սուպերմեքենաներ քիչ կա իսկ ,  հիպերմեքենաներ դրնից էլ քիչ, ինչը Hennessey Venom F5-ը դարձնում է կատարյալ առանձնահատուկ: Հենց այս հատկանիշների շնորհիվ էլ հիպերմեքենան վաճառվել անցյալ շաբաթավերջին 2,205,000 դոլարով, գրում է Modern Car Collector-ը։

Broad Arrow Auctions Amelia 2024-ի Racer X հավաքածուի մի մասում այս մեքենան երկրորդն էր Տեխասում աճուրդի հանված 24-ից:

Իր օրիգինալ Lausanne արծաթագույնով և թանաքային սև կաշվով զուգորդված այս հիպերմեքենան աներևակայելի լավ տեսք ունի:

Այս եզակի մոդելն օժտված է լեգենդար բնութագրերով, որոնվ թվում են  2,5 վայրկյան արագացման անհավանական ժամանակը և 300 մղոն/ժ-ից (մոտ 483 կմ) ավելի առավելագույն արագությունը:

Այս նմուշն աճուրդի ժամանակ ուներ միայն 229 մղոն (368,5 կմ) վազաչափ, ինչն էլ ավելի բարձրացրեց դրա գինը: