Ներկայումս Ռուսաստանում բիզնես կարողություն ունեցող ամենախոշոր ադրբեջանցի օլիգարխը Տրանսպորտի նախարար Զիյա Մամեդովն է: Ադրբեջանական «Պոլիգոն» գործակալությունը, վկայակոչելով իր հավաստի աղբյուրները, հաղորդում է, որ վերջերս Սոչիում իր բիզնեսը հիմնած Մամեդովը արդեն լուրջ հաջողությունների է հասել այդ ոլորտում: «Նա վեց ամառանոց ունի Սոչիում: Դրանից բացի, Զիյա Մամեդովը վերահսկում է Սոչիի մի քանի հյուրանոցներ: Հիշեցնենք, որ արդեն մի քանի տարի է, ինչ տրանսպորտի նախարարը օլիմպիական համալիր է կառուցում Սոչիում եւ միլիարդավոր դոլարներ է հատկացնում այդ գործին»,-գրում է «Պոլիգոնը»:
Աղբյուրը նաեւ հայտնում է, որ ադրբեջանցի օլիգարխներից միայն Զիյա Մամեդովը չէ, որ բիզնես ունի Սոչիում: Այնտեղ կարողություններ ունեն Բաքվի Պետական համալսարանի ռեկտոր Աբել Մեհերեմովը, Մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Աբուլֆազ Գարաեւը եւ այլոք: Նրանք եւս զբաղվում են շինարարական եւ ռեստորանային բիզնեսով:




























