Լուգանսկում Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով փլուզվել է բազմահարկ շենքի մուտքը, հայտնել է ԼԺՀ-ի ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը։

Նրա խոսքով՝ քաղաք է արձակվել առնվազն վեց հրթիռ, ենթադրաբար՝ ATACMS։ Պասեչնիկը հայտնել է, որ հակաօդային պաշտպանության ուժերին հաջողվել է խոցել արկերի մեծ մասը։ ՏԱՍՍ-ը գրում է, որ քաղաքում պայթյունները որոտացել են Մոսկվայի ժամանակով ժամը 11:03-ից 11:10-ը։

Սկզբում հաղորդվում էր, որ հարվածի հետևանքով տուժել է 22 մարդ, այդ թվում՝ 8 և 16 տարեկան երկու երեխա։ Մարզի ղեկավարը պարզաբանեց նաեւ, որ մարդիկ մնացել են փլատակների տակ։ Ավելի ուշ, Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնել են, որ երեք մարդ զոհվել է, իսկ 7-ը փրկվել է փլատակների տակից։

Տեղի իշխանությունները պնդում են, որ գնդակոծության հետևանքով տուժել են ավելի քան տասը շենքեր և շինություններ, այդ թվում՝ երկու դպրոց, երեք մանկապարտեզ, քոլեջ և համալսարանի շենքերից մեկը։