ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա դեռ տեղի չի ունեցել, քանի որ հնարավոր չէ համատեղել երկու երկրների ղեկավարների ժամանակացույցերը։ Ըստ РИА Новости-ի՝ դրա մասին լրագրողներին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ բարձր մակարդակի շփումները կշարունակվեն։




























