2024 թվականի սկզբից ռուս զինվորականներն ազատագրել են 47 բնակավայրեր և 880 քառակուսի կիլոմետր տարածք, աստիճանաբար դուրս է մղում հակառակորդին։ Դրա մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի լիագումար նիստում ունեցած ելույթի ժամանակ։

Նա նշել է, որ Ռուսաստանի զինված ուժերը աստիճանաբար հակառակորդին դուրս են մղում բռնազավթված տարածքներից։

Պուտինը համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանը ուկրաինական հակամարտությունում հաղթանակի կհասնի։ Նա հավելել է, որ բոլոր զինված հակամարտությունները ավարտվում են խաղաղության համաձայնագրերի կնքմամբ։

«Ճիշտ է, ինչպես ինձ ասել է բավականին նշանակալից եվրոպական երկրի նախկին ղեկավարներից մեկը, այս բոլոր պայմանավորվածությունները կարող են հիմնված լինել կամ ռազմական պարտության, կամ հաղթանակի վրա։ Մենք, անշուշտ, ձգտում ենք դրան և հասնելու ենք հաղթանակի»,- հայտարարել է ՌԴ առաջնորդը։