Ռուսաստանն ունի միջուկային դոկտրին, որտեղ ասված է, որ միջուկային զենքի կիրառումը հնարավոր է բացառիկ դեպքերում, սակայն նման դեպք չի եղել, ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Մենք ունենք միջուկային դոկտրին, և այնտեղ ամեն ինչ ամրագրված է... (Միջուկային զենքի կիրառումը - խմբ.) հնարավոր է բացառիկ դեպքերում՝ երկրի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը սպառնալիքի դեպքում... Չեմ կարծում, որ նման դեպք է ի հայտ եկել»,- ընդգծել է Ռուսաստանի առաջնորդը։