Անհրաժեշտ է հնարավորինս արագ վերադառնալ միգրացիոն քաղաքականության քննարկմանը, ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Չենք կարող ձևացնել, թե խնդիրը գոյություն չունի։ Ռուսաստանին սոսկ աշխատանքային միգրանտներ չեն պետք, այլ որոշակի որակավորում, ավանդույթներ ունեցող, լեզուների և օրենքների իմացությամբ մարդիկ, ընդգծել է ՌԴ նախագահը։





























