Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը 2024 թվականի հունիսի 10-11-ը կայցելի Ռուսաստանի Դաշնություն, հայտնում է TRT-ն՝ հղում անելով Թուրքիայի ԱԳՆ-ին։

«Մեր հարգելի նախարարը երկկողմ հանդիպումներ կունենա Մոսկվայում, ինչպես նաև հունիսի 11-ին կմասնակցի Նիժնի Նովգորոդում անցկացվելիք  BRICS-ի արտգործնախարարների հանդիպման շրջանակում BRICS+-ի  նիստին»,- ասվում է Թուրքիայի արտգործնախարարության հայտարարության մեջ։