Զինված բախումը Հյուսիսային եւ Հարավային Կորեաների ռազմանավերի միջեւ տեղի է ունեցել նոյեմբերի 10-ի վաղ առավոտյան, Դեղին ծովի ջրերում։ Ինչպես հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով պաշտպանության նախարարության ներկայացուցչին, նախազգուշական կրակը բացվել է այն բանից հետո, երբ հյուսիսկորեական պարեկային մոտորանավակը խախտել է Պենյոնդո կղզու մոտակայքի ծովային սահմանը։ Հյուսիսկորեական ռազմածովային ուժերն իրենց հերթին պատասխան կրակ են բացել։ Ըստ նախնական տեղեկատվության, հյուսիսկորեական մոտորանավակը լուրջ վնասվել է եւ փոխհրաձգությունից անմիջապես հետո ուղղություն վերցրել դեպի Հյուսիսային Կորեա։ Հարավկորեական կողմը կորուստներ չի կրել։
Փոխհրաձգության փաստը, AFP-ի տվյալներով, արդեն հաստատել է ԱՄՆ զինված ուժերի շտաբերի միացյալ կոմիտեի ներկայացուցիչը։




























