Լեհաստանը Ռուսաստանը դիտարկում է որպես սպառնալիք, որը չի կարելի անտեսել, Վարշավայում լրագրողների հետ զրույցում ասել է երկրի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը։
Արևմտյան առաջնորդները վերջերս հայտարարեցին, որ լրջորեն քննարկում են ՆԱՏՕ-ի սահմանային երկրների վրա` Ռուսաստանի հարձակման սպառնալիքը:
Սիկորսկին համաձայն է այս մտահոգությունների հետ։ «Եթե Ուկրաինան ընկնի, Լեհաստանը և Բալթյան երկրները ռուսական հարձակման անմիջական սպառնալիքի առաջ կկանգնեն»,- ասել է նա։ Նրա խոսքով՝ Լեհաստանի իշխանությունները սկսել են ամրացնել սահմանը եւ պաշտպանության վրա ծախսում են ՀՆԱ-ի 4 տոկոսը։
Անցյալ շաբաթ, արտասահմանյան լրագրողների հետ զրույցում, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «անհեթեթություն» անվանեց ՆԱՏՕ-ի երկրների վրա հարձակվելու՝ Ռուսաստանի ծրագրերի մասին խոսակցությունները:
Խոսելով Ռուսաստանի հետ ապագա հարաբերությունների մասին՝ Սիկորսկին ասել է, որ «Լեհաստանի իշխանությունները բոլոր ռուսներին չեն նույնացնում Պուտինի ռեժիմի հետ» և «չեն կորցրել հավատն ապագայում ժողովրդավարական Ռուսաստանի ի հայտ գալու հարցում»։
«Ռուսաստանը միշտ կմնա մեր ամենամոտ հարեւանը, և մենք հուսով ենք, որ այն կլինի խաղաղ և բարեկամական հարևան»,- ընդգծել է Լեհաստանի արտգործնախարարը։
Եթե Ուկրաինան ընկնի, Լեհաստանը և Բալթյան երկրները ռուսական հարձակման անմիջական վտանգի առաջ կկանգնեն. Սիկորսկի

Հասանելի է
русский



























