ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը սոցցանցերում դիմել է Մակրոնին ու Շոլցին։ Նշելով, որ նրանց ոչ ոք չի հարգում, նա Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդներին հարցնում է. տեսե՞լ եք ԵՄ խորհրդարանի ընտրությունների արդյունքները։
«Ընտրությունների արդյունքներն արտացոլում են Ուկրաինայում Բանդերայի իշխանություններին աջակցելու ձեր ապաշնորհ քաղաքականությանը, ձեր ապուշ տնտեսական և միգրացիոն քաղաքականությանը:
Ձեր թոշակի անցնելու, պատմության աղբանոց գնալու ամանակն է»,- գրել է ՌԴ նախկին նախագահը։





























