Խարկովի մարզում մեկ օրում ռուսական գնդակոծություններից զոհվել է չորս մարդ, 11 հոգի վիրավորվել է։ Այս մասին տեղեկացրել է Խարկովի մարզային ռազմական վարչության ղեկավար Օլեգ Սինեգուբովը։
Նրա խոսքով՝ Խարկովի Կիեւյան եւ Սալտովյան շրջաններում ուղղորդվող ավիառումբերից զոհվել է մեկ մարդ, յոթ հոգի տուժել է։ Վնասվել են 35 տներ, 86 ավտոտնակներ, 22 մեքենաներ։
Չուգուեւյան շրջանում զոհվել է երկու, տուժել երկու մարդ։
Խարկովի մարզի Դեմենտիեւկա գյուղից ոչ հեռու ավիառումբերից զոհվել է մեկ մարդ, երեք հոգի վիրավորվել է, տեղեկացրել է Սինեգուբովը։
Ավելի վաղ նա տեղեկացրել էր, որ հիվանդանոցում մահացել է մի տղամարդ, որին նախօրեին հանել էին մասնավոր տան փլատակների տակից՝ ռուսական ավիահարվածներից հետո։
Ռուս զինվորականները Խարկովի եւ Խարկովի մարզի գնդակոծությունների մասին տեղեկությունները չեն մեկնաբանել։





























