Գերմանական ավտոարտադրող BMW-ն աշխատում է Х5 մոդելը նորացնելու ուղղությամբ, որը  ավտոհիթ էր դարձել 1999թ.:

Ֆրանսիական L’Automobile Magazine-ը ներկայացրել է մեքենայի նոր տարբերակի լուսանկարները: AutoNavigator.ru-ն գրում է, որ Х5-ի դեբյուտը տեղի կունենա կես տարուց:

Դատելով լուսանկարներից` որոշակի փոփոխությունների են ենթարկվել մեքենայի առջեւի հատվածը, հետնամասը, ապակեպատ տարածքն ավելացել է, իսկ սրահում նստատեղերի երրորդ շարք է ավելացել: Բացի այդ, սպասվում է, որ նոր մեքենայի վրա կտեղադրվեն ոչ միայն բենզինի եւ դիզելային շարժիչներ, այլեւ հիբրիդային ուժային կարգավորումներ: