ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ տպավորված է Ռուսաստանի նախագահի պաշտոնում Դմիտրի Մեդվեդեւի աշխատանքով եւ հավելել է, որ նրան համարում է ժամանակակից մարդ: Նա նաեւ ընդգծել է, որ բավարարված է Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի ներկա հարաբերություններով:

«Մենք աշխատում ենք միասին բոլոր հարցերի շուրջ՝ սկսած Հյուսիսային Կորեայից, վերջացրած Հայաստանով ու Թուրքիայով»,- Քլինթոնի խոսքերն է մեջբերել «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: Նրա խոսքով, դա չի նշանակում, որ ԱՄՆ կառավարությունը ձեռնպահ կմնա Մոսկվայի այս կամ այն «չափն անցնող գործողությունների» դեմ առարկելուց եւ ռուսական կողմը «ինչպես ինձ թվում է, ամբողջությամբ հասկանում , որ մենք միշտ չէ, որ համաձայնելու ենք»:

«Սակայն Օբամայի վարչակարգը, նախագահն ու ես ռուսներին վերաբերում ենք հարգանքով, որին նրանք արժանի են, եւ փնտրում ենք համագործակցության ուղիներ»,- ասել է Հիլարի Քլինթոնը: