Ամերիկյան Ինդիանա նահանգի 25-ամյա բնակիչ Դեւիդ Բոսթիքը 315 տարվա ազատազրկման է դատապարտվել` մանկական պոռնոգրաֆիայի նկարահանման եւ տարածման համար:
Բոսթիքը մեղավոր է ճանաչվել 2011թ. հունիսին, հայտնում է ԱՄՆ արդարադատության նախարարության կայքը:
Նրան մեղադրել են պոռնոգրաֆիական նկարներ պատրաստելու մեջ, որոնց համար նա օգտագործել է երկու ամսականից մինչեւ 4 տարեկան հասակի հինգ երեխաների: Նա իր կատարած լուսանկարները փոխանակել է մանկական պոռնոգրաֆիայի այլ սիրահարների հետ:
Հետաքննության դաշնային բյուրոյի խոսքով` Բոսթիքի գործի հետաքննության ընթացքում հաջողվել է հայտնաբերել երկու տասնյակից ավելի երեխաների, որոնց օգտագործել են պոռնոգրաֆիական նկարահանումների համար ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ դրա սահմաններից դուրս, գրում է Lenta.ru-ն:


























