Հարավաֆրիկյան զրահափոխադրիչներ արտադրող SVI Engineering ընկերությունը, նոր շուկաների փնտրուքով, առաջարկել է առևտրային ծառայություն քաղաքացիական անձանց համար՝ զրահապատ մարդատար մեքենաների զրահապատում՝ ըստ արևմտյան B6 ստանդարտի, պաշտպանություն AK-47 ինքնաձիգից արձակված սովորական 7.62 գնդակներից:

Ընկերության ցուցադրական մոդելը կառուցվել է վերջին սերնդի Volkswagen Golf GTI-ի հիման վրա։

Զրահապատ պողպատե վահանակներից և ապակուց պատրաստված պարկուճը մեքենայի թափքի մեջ այնպես է ներկառուցված, որ հիմնակմխքի արտաքին տեսքի արմատական փոփոխությունը չբացահայտվի, գրում է Drom-ը։

Զրահապատ պարկուճի տարրերն են՝ դռները, տանիքը, շարժիչի վահանը և հողմապակին։ Հինգերորդ դուռը մնում է ստանդարտ, հետին պատվաորմը տեղադրված է բազմոցի հետնամասի սրահում:

Շարժիչի հատվածը կողքերից պաշտպանված է առանձին պողպատե թիթեղներով։

Նման կերպ վերանափոխված Golf GTI-ի քաշը 400 կգ-ով ծանրանում է: