Չինաստանի արևելյան Անհույ նահանգի Հուանշան քաղաքում հունիսի 20-ի կեսօրին հորդառատ անձրևների հետևանքով զոհվել է երկու մարդ, հինգն էլ անհետ կորել են, հայտնել է Xinhua-ն։
Չորեքշաբթի երեկոյանից մինչև հինգշաբթի առավոտ տևած հորդառատ անձրևի պատճառով շտապ օգնության կարիք են ունեցել ավելի քան 200 բնակիչներ: Ներկա դրությամբ ավելի քան ավելի ապահով շրջաններ է անհապաղ տարհանվել 2100 մարդ։
Հուանշանի ջրհեղեղների և երաշտի դեմ պայքարի շտաբը բարձրացրել է վթարային ջրհեղեղների արձագանքման մակարդակը երրորդից մինչև երկրորդի: Չինաստանն ունի ջրհեղեղների վթարային արձագանքման քառաստիճան համակարգ, որտեղ ամենաբարձրն առաջին մակարդակն է:





























