ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 27-ին, կազմել է 388.12 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.21 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 415.40 դրամ (աճել է 0.47 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 490.97 դրամ (նվազել է 0.50 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.42 դրամ (աճել է 0.03 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 384-386 դրամով, վաճառվում է 390-392 դրամով:
Եվրոն բանկերում գնվում է 406-412 դրամով, վաճառվում է 418-423 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 3.97-4.47 դրամով, վաճառվում է 4.65-5.10 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.
դոլարը գնվում է 386 դրամով, վաճառվում՝ 389.5 դրամով:
Եվրոն գնվում է 415 դրամով, վաճառվում է 419 դրամով:
Ռուբլին գնվում է 4.40 դրամով, վաճառվում է 4.53-4.55 դրամով:


























