«Ռուսական երկաթուղիները» մշակում են Թուրքիայից և Ադրբեջանից Վրաստանի տարածքով ռուսաստանյան ռիթեյլերների համար մրգա-բանջարեղենային արտադրանքի մատակարարման տարբերակներ։ Դրա մասին հայտնել է հոլդինգի ղեկավարի տեղակալ Վադիմ Միխայլովը, հաղորդում է ТАСС գործակալությունը։

«Ռուսաստանյան ռիթեյլերների համար Թուրքիայից և Ադրբեջանից մրգա-բանջարեղենային արտադրանքի մատակարարման տարբերակներ են մշակվում՝ ցամաքային երթուղով, տարանցիկ՝ Վրաստանի տարածքով»,- նշել է նա։

Միխայլովը նշել է նաև, որ զարգանում է «Հյուսիս-Հարավ» միջանցքը, որը ՌԴ-ն կապում է Մերձավոր Արևելքի, Կենտրոնական և Հարավարևելյան Ասիայի երկրների հետ։ Դրա երկարությունը Սանկտ Պետերբուրգից մինչև Իրանի և Հնդկաստանի նավահանգիստներ գերազանցում է 7000 կմ-ը։

«Այս տարի աճի հիմնական խթանիչներն էին տրանսկասպյան և արևմտյան երթուղիները՝ Ադրբեջանի և Իրանի տարածքով, որտեղ փոխադրումների ծավալներն աճել են համապատասխանաբար 19%-ով և 24%-ով»,- հավելել է նա։