ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է ուկրաինական 36 անօդաչուի ոչնչացման մասին, որոնք այս գիշեր հարձակվել են երկրի 6 շրջանի վրա։
«Հերթապահ հակաօդային պաշտպանության համակարգերը Կուրսկի տարածքում ոչնչացրել են 15, Լիպեցկի տարածքում՝ 9, Վորոնեժի և Բրյանսկի տարածքներում՝ չորսական, իսկ Օրյոլի և Բելգորոդի շրջանների վրա՝ երկուական ԱԹՍ», - ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդման մեջ։





























