Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ կոչ է արել Չինաստանին և Ռուսաստանին անշեղորեն պահպանել չին-ռուսական հարաբերությունների եզակի արժեքը և ուսումնասիրել երկկողմ համագործակցության ներքին շարժիչ ուժը, հայտնում է Xinhua-ն։
Չինաստանի ղեկավարի խոսքով, անկայունությամբ և փոփոխություններով լի միջազգային իրավիճակի պայմաններում երկու երկրները պետք է շարունակեն ամուր հավատարիմ մնալ երկարաժամկետ բարեկամության սկզբնական ձգտումին և ժողովրդին ծառայելու վճռականությանը:




























