Ուկրաինան պատրաստ չէ փոխզիջման գնալ Ռուսաստանի հետ և զիջել ցանկացած տարածք՝ պատերազմը դադարեցնելու համար, ընդգծել է Անդրեյ Էրմակը՝ պատասխանելով ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի այն հայտարարությանը, թե ինքը կարող է արագ վերջ տալ հակամարտությունը, գրում է Reuters-ը։

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարը Վաշինգտոն կատարած այցի ժամանակ լրագրողներին ասել է, որ Կիևը կլսի ցանկացած խորհուրդ, թե ինչպես կարելի է հասնել «արդար խաղաղության» պատերազմում, հայտնում է Unian-ը։

«Բայց մենք պատրաստ չենք փոխզիջումների գնալ շատ կարևոր բաների և արժեքների... անկախության, ազատության, ժողովրդավարության, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության հարցում», - ասաց նա: