Խոշորագույն ավտոարտադրող Nissan Motor Co ճապոնական ընկերությունը հայտարարել է 56 հազար Dualis и X-Trail sport մակնիշի ավտոմեքենա հետ կանչելու մասին` հայտնաբերված տեխնիկական թերությունների պատճառով: Հետկանչման ենթակա են 2007թ. ապրիլից մինչեւ 2010թ. հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում արտադրված վերոնշյալ մակնիշի ավտոմեքենաները:
ՌԻԱ Նովոստին գրում է, որ, ըստ ճապոնական լրատվամիջոցների, այս որոշման պատճառը կանգի ազդանշանային լապտերների անսարքությունն է, ինչպես նաեւ վառելիքի հնարավոր արտահոսքը:



























