Նոյեմբերի 24-ին, երեկոյան ժամը 20-ին մեկնարկած եւ առավոտյան ժամը 08.00-ին ավարտված «Հայաստան» Համահայկական հիմնադրամի 14-րդ հեռուստամարաթոնի ընթացքում Արցախի ջրամատակարարման համար հավաքագրվել է 12 մլն 286 հազար 478 դոլար: Այն հեռարձակվել է Լոս Անջելեսից եւ հնարավոր էր դիտել կաբելային, արբանյակային հեռուստատեսությամբ եւ ինտերնետային կապով: Հայաստանում հեռուստամարաթոնը հեռարձակվել է Հ1, «Արմենիա», «Շանթ» եւ «Երկիր Մեդիա» հեռուստաալիքներով:
Հիշեցնենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի 2010 թ. հեռուստամարաթոնի ժամանակ, որի խորագիրն էր «Ջուրը կյանք է», հավաքվել էր ավելի քան 20 միլիոն դոլար:



























