Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայություն, նոյեմբերի 24-ին`ժամը 14.25-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ավան վարչական շրջանի Սայաթ-Նովա թաղամասի 1-ին փողոցի 3-րդ շենքի թիվ 65 բնակարանի դուռը փակվել է եւ ներսում է մնացել անչափահաս երեխա:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ 2 տարեկան Մարիամ Հովհաննիսյանին անվնաս հանձնել ծնողներին:




























