Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն այսօր, նոյեմբերի 25-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց, որ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի քվեարկությանը փաստացի չի մասնակցել: Նա ստորագրած, սակայն չլրացրած քվեաթերթիկ է հանձնել:

Վարդան Մինասյանը նպատակահարմար չի գտնում իր գլխավորած ազգային հավաքականի խաղացողներից որեւէ մեկին առավելություն տալ, իսկ այն որ լավագույն ֆուտբոլիստ է դառնալու հավաքականի խաղացող ոչ ոք չի կասկածում:

Աշխարհի լավագույն ֆուտբոլիստի քվեարկությանը մասնակցած Վարդան Մինասյանի տարբերակն է Մեսի, Չավի, Ռոնալդու, իսկ լավագույն մարզիչ` Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկե: